23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 7-ին, առաջարկում է դիտել «Պատմություն կապված վզնոցի հետ»-ը (История с ожерельем) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2001 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Չարլզ Շայերը, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հարդին։
Ֆիլմը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա, որոնք նկարագրված են նաև Ալեքսանդր Դյումի «Թագուհու վզնոց» վեպում։
Ֆրանսիան սպասում է հեղափոխության։ Երիտասարդ արիստոկրատուհի Ժաննա դե լա մոտ-Վալուան առանց գրոշի է մնացել այն անորոշության պատճառով, որը տիրում էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում:
Նա որոշում է առևանգել թանկարժեք ադամանդե վզնոցը, որպեսզի վրեժխնդիր լինի այն բանի համար, որ իր ընտանիքը այժմ հայտնվել է բարձրագույն հասարակության մեջ։
Նրա գործողություններն օգնում են միապետության տապալման կողմնակիցներին և խթանում ֆրանսիական հեղափոխության սկիզբը։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։