416 դիտում, 2020.07.07 14:41

Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Փաշինյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է արտադրամասում, ծանոթացել է հավաքվող արտադրանքին:

Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցել է նաև արտադրամասի աշխատակիցների հետ:

«Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցել է է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։ 

Ինքնաձիգները շուտով կմատակարարվեն ՀՀ զինված ուժեր: Ապագայում արտադրանքը նաեւ արտահանվելու է:

կիսվել նյութով -