354 դիտում, 2020.07.07 14:21

Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնահայտորեն վարակված է. Արսեն Թորոսյան

Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ մարդն ակնահայտորեն վարակված է. Արսեն Թորոսյան

Հայաստանում հնարավոր է լինեն դեպքեր, երբ բժիշկը մարդուն ասի՝ իմաստ չունի թեստավորվել, քանի որ նա ակնհայտորեն վարակված է: Շատ այլ երկրներում էլ կա այդ մոտեցումը՝ չթեստավորել, եթե ընտանիքի մի անդամը վարակված է, և մյուսի մոտ կան նույն սիմպտոմները: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարը նախ նշեց, որ թեստերի դեֆիցիտ երբեք չի եղել, սակայն եղել են օրինակ թեստավորման փայտիկների դեֆիցիտ, լոգիստիկ խնդիրներ: Այնուամենայնիվ, չի եղել մի օր, որ Հայաստանում թեստ չարվի: 

Անդրադառնալով լրագրողի բարձրաձայնած կոնկրետ դեպքերին՝ նախարարն ասաց. «Երկկողմանի թոքաբորբը կամ թոքաբորբն արդեն  ուղիղ բժշկական ցուցում է թեստավորում անելու: Հնարավոր է լինեն այնպիսի դեպքեր, որ բժիշկներն ասեն՝ իմաստ չունի թեստավորել, քանի որ դու ակնահայտորեն վարակված ես: Նման մոտեցում շատ այլ երկրներում էլ է եղել, երբ ընտանիքի մի անդամը վարակված է եղել, և նույն սիմպտոմներն ընտանիքի մյուս անդամների մոտ հայտնաբերված են եղել, ընդունված է եղել չթեստավորել, քանի որ ակնհայտ է, որ դա նույն հիվանդությունն է: Եվ, եթե բուժումն անցնում է տանը, այսինքն` հոսպիտալիզացիայի կարիք չկա, ուրեմն իրոք, կարծես թե, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ, որ գիտես, որ 14 օր պետք է մնաս, պետք է անցնեն քո սիմպտոմները, և դու պրակտիկ առողջ ես»:

Նա նկատեց` այլ է խնդիրը, երբ մարդը պետք է հիվանդանոցում պառկի: Այդ դեպքում իրավական առումով պետք է հավաստիանալ, որ նա ունի այդ հիվանդությունը: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ներուժի զարգացմանը զուգընթաց, նման դեպքերը գնալով ավելի քիչ են լինելու:

Հայաստանում նախատեսվում է օրական թեստավորումների թիվը առաջիկայում հասցնել 3000-ի:

կիսվել նյութով -