452 դիտում, 2020.07.07 14:00

Հզոր պայթյուն Թեհրանի մերձակայքում

Հզոր պայթյուն Թեհրանի մերձակայքում

Հուլիսի 7-ին ուժեղ պայթյուն է որոտացել Թեհրանից մի քանի կմ դեպի հարավ: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ Բաքերշահրի Սեպահան Բորեշ գործարանում. գրում է NEWSru.co.il- ն:

Նախնական տվյալներով զոհվել է առնվազն երկու աշխատող, երեքը վիրավորվել են: Վնասվել են Սեպահան Բորեշի գործարանը և հարակից «Սայպա Պրես» շենքը:

Պաշտոնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով թթվածնային բալոններ լցնելիս:

Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ տեսակի օբյեկտի մասին է խոսքը: Sepahan Boresh գործարանը պատկանում է Boresh Kooh նավթաքիմիական ընկերությանը: Բայց, դատելով այս ընկերության կայքից, նրա ամբողջ արտադրանքը գտնվում է Սպահանում:

Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ պայթյունը եղել է ոչ թե Բաքարշեհրում, այլ մի փոքր ավելի արևմտուք՝ Քազրակում:

Միջազգային ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այս դեպքի վրա՝ նշելով, որ դա Իրանում չորրորդ պայթյունն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում. ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել Փարչինում, Նաթանզում և Թեհրանի հյուսիսում:

կիսվել նյութով -