324 դիտում, 2020.07.07 13:53

Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում

Արտակարգ դրություն՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Կեմպն արտակարգ դրություն է հայտարարել Ատլանտա քաղաքում, որտեղ չեն դադարում զանգվածային անկարգությունները: Այս որոշումը թույլ կտա Ազգային Գվարդիայի մինչեւ1000 զինծառայող մտցնել քաղաք:

Հիշեցնենք, որ մայիսի վերջերից Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում բողոք ակցիաներ են անցկացվում՝ կապված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ:

Ատլանտայում ցույցերը վերսկսվեցին հունիսի կեսերին, երբ ձերբակալման գործողության ժամանակ ոստիկանին չենթարկվելու համար մահացու վիրավորում էր ստացել մեկ այլ աֆրոամերիկացի՝ Ռեյշարդ Բրուքսը: Միայն անցած շաբաթ գրանցված միջադեպերի հետեւանքով Ատլանտայում վիրավորվել է 30 մարդ, որից 5 մահացել է:

կիսվել նյութով -