402 դիտում, 2020.07.07 13:23

Թուրքիան դարձյալ մեղադրում է ՌԴ-ին՝ Լիբիա զորք ուղարկելու համար

Թուրքիան դարձյալ մեղադրում է ՌԴ-ին՝ Լիբիա զորք ուղարկելու համար

Ռուսաստանը շարունակում է Բաշար Ասադի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքների բնակիչներից վարձկաններ ուղարկել Լիբիա. այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Հալիֆե Հաֆթարի կողմից մարտերին մասնակցելու համար սիրիացիներին խոստացել են ամսական վճարել 1000-1500 դոլար: Գործակալությունը նշում է, որ վերջինների թվում Ռուսաստանը 300 սիրիացի վարձկան է տեղափոխել Լիբիայի արևելք, ներառյալ ԻՊ նախկին ահաբեկիչներին:

Նշենք, որ թեև թուրք պաշտնոյաները բացահայտ չեն խոսում ՌԴ-ի՝ Լիբիա զորք ուղարկելու մասին, այնուհանդերձ պետական ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար նման տեղեկություններ են շրջանառում։

Բազմաթիվ պետություններ ավելի վաղ մեղադրում էին Թուրքիային Սիրիայի զինյալ ահաբեկիչներին անյտեղ տեղափոխելու համար։