420 դիտում, 2020.07.07 13:14

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Արդեն երկարատեւ ժամանակ է՝ նիստերը հետաձգվում են: Նախորդ նիստը հետաձգվել է, քանի որ դահլիճը թույլ չէր տալիս ապահովել ներկաների միջեւ սոցիալական հեռավորությունը: Հարցը հատկապես ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ կորոնավիրուսով են վարակվել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանն ու նրա կինը՝ Ինեսա Պետրոսյանը, իսկ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ շփվել է վարակվածների հետ եւ դեռ չի ստացել թեստի պատասխանը:

Փաստաբանները միջնորդել են անհրաժեշտ պայմանների ապահովման մասին:

կիսվել նյութով -