496 դիտում, 2020.07.07 12:02

Եթե մարդը վարակվել և լավացել է, դեռ 100­­-տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի

Եթե մարդը վարակվել և լավացել է, դեռ 100­­-տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի

Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրկնակի վարակում հնարավոր է, թե ոչ, աշխարհին դեռ հստակ հայտնի չէ: Այսպիսով, եթե մարդը մեկ անգամ վարակվել և լավացել է, դեռ 100­տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի: Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխարհում էլ այս ակադեմիական դեբատը շարունակվում է՝ արդյոք լինո՞ւմ են կրկնակի վարակի դեպքեր, թե ոչ: Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք: Այդ արձանագրումները, կարծում եմ, որ պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է նայել ավելի շատ միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում: Ընդհանրապես, կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ: Եվ քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, նաև կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը շեշտեց, որ չունենալով այդ պատասխանը՝ պետք է առնվազն զգույշ լինել: «Նույնիսկ, եթե մենք վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի՝ այդ ապացուցի բացակայությունը հաշվի առնելով: Մենք, իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, և բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի, կամ եթե նույնիսկ վարակվեն, այլ հիվանդությունների նման հնարավոր է, որ երկրորդ վարակն ավելի թեթև տանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել»,- ասաց Թորոսյանն ու հավելեց, որ այդ ապացուցողական բազայի զարգացմանը զուգընթաց՝ իրենք ևս կտեսնեն և կհայտարարեն դրա մասին:

Նա զուգահեռ անցկացրեց այլ շնչական սեզոնային վարակների հետ, որոնք,  փորձը ցույց է տվել, որ երկարատև իմունիտետ չեն առաջացնում: Օրինակ՝ գրիպը, սուր շնչական այլ վարակները, որոնք ձմեռային սեզոնին շրջանառվում են, և շատերը հիվանդանում են թեթև ձևերով, երկարատև իմունիտետ չեն առաջացնում:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 285 դեպքորոնցից 16 907-նառողջացածԱյս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11 711 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 125 088 թեստավորումԸնդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

կիսվել նյութով -