318 դիտում, 2020.07.07 11:42

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք ազատվելով նորից արագ զբաղեցվում են: Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է:Եվ էլի նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասել է Թորոսյանը:

Անդրադառնալով նախորդ օր 1273 թեստի արդյունքում արձանագրված 349 նոր դեպքին՝ նախարարը նկատել է, որ դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի արձանագրված դեպքերի թվին: Եվ այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: «Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-նշել է նախարարը:

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպքորոնցից 16907-նառողջացածԱյս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտԸնդհանուր առմամբկատարվել է 125088 թեստավորում: Ընդհանուր առմամբկորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք:

կիսվել նյութով -