05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մահճակալային ֆոնդը մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք ազատվելով նորից արագ զբաղեցվում են: Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է:Եվ էլի նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասել է Թորոսյանը:
Անդրադառնալով նախորդ օր 1273 թեստի արդյունքում արձանագրված 349 նոր դեպքին՝ նախարարը նկատել է, որ դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի արձանագրված դեպքերի թվին: Եվ այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: «Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-նշել է նախարարը:
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած: Այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 125088 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 503 դեպք: