358 դիտում, 2020.07.07 11:32

Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին։ Հեռուստաաստղն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը:

Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին: 

Հեռուստաաստղը օգտագործել է նաև  #SupportArmenia հեշթեգը: 

կիսվել նյութով -