556 դիտում, 2020.07.07 11:25

Ալիևը հայտարարել է բանակցային գործընթացի բացակայության մասին, իսկ ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսներն անիմաստ են

Ալիևը հայտարարել է բանակցային գործընթացի բացակայության մասին, իսկ ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսներն անիմաստ են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություններ է արել Արցախյան հակամարտության վերաբերյալ՝ հայտարարելով, որ հակամարտության կարգավորման բանակցություններ փաստացի տեղի չեն ունենում, իսկ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև տեղի ունեցող տեսակոնֆերանսներն ոչ մի նշանակություն չունեն։

Նշենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև տեսակոնֆերանսը տեղի է ունեցել հունիսի 30-ին։

«Այսօր փաստացի բանակցային գործընթաց տեղի չի ունենում։ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև տեսակոնֆերանսները նշանակություն չունեն։ Դա պարզապես նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործունեություն է ծավալում։ Լավ, բայց մինև ե՞րբ։ Գործունեություն ծավալել չի նշանակում արդյունավետ լինել», - հայտարարել է Ալիևը՝ տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ ինքը ցանկանում է շոշափելի բանակցություններ վարել: «Այո, այս դեպքում մենք կմասնակցենք բանակցություններին: Հակառակ դեպքում բանակցությունների անհրաժեշտություն չկա: Մենք սպասում ենք դա Մինսկի խմբից և ամուր կանգնած ենք մեր դիրքի վրա, արդարությունը մեր կողմն է», - եզրափակել է Ալիևը:

կիսվել նյութով -