284 դիտում, 2020.07.07 10:52

Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ Է ստացել 1,3 մլն մարդ

Ճապոնիայում տեղատարփների պատճառով տարահանման հանձնարարականներ Է ստացել 1,3 մլն մարդ

Ճապոնիայի Կյուսյու հարավ - արեւմտյան կղզու այն բնակիչների թիվն, ովքեր տեղատարափ անձրեւների պատճառով տարահանման հանձնարականներ են ստացել, աճել Է մինչեւ 1,28 միլիոն: Հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը՚ գրում է ՏԱՍՍ-ը:

Կյուսյուում անձրեւները շարունակվում են արդեն երրորդ օրը շարունակ: Այնտեղ որոշ շրջաններում վերջին օրը տեղացել է ավելի քան 200 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի ընդգրկուն վարարումների եւ բնակելի տների ջրածածկման: Տարերքի հետեւանքներից ամենից շատ տուժել է Կումամուտոյի պերֆեկտուրան:

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարությունը հուլիսի 7-ին կարգադրել է 100 հազար մթերային հավաքանի ուղարկել Կյույսու տեղի բնակիչների օգնության համար: Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հետեւանքները հանգեցրել են 52 մարդու մահվան, 14-ը համարվում է անհայտ կորած: Առանց լոույսի են մնում շուրջ 6 հազար տուն, ինչպես նաեւ 22 հիվանդանոցներ:

կիսվել նյութով -