Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 958-ի, հայտնում է Stopcov.ge կայքը:
Վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 5 նոր դեպք, ապաքինվել է 838 մարդ:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ:
Նշվում է նաև, որ մեկուսացված է 3903 մարդ: