352 դիտում, 2020.07.07 10:27

ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը. Սպիտակ տան մամուլի խոսնակ

ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը. Սպիտակ տան մամուլի խոսնակ

Հուլիսի 6-ին ԱՄՆ Սպիտակ Տան մամուլի խոսնակ Քեյլի Մքենանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը: 

Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է.

«Այդքան շատ խուսափվող տերմինը (միտումնավոր կամ պատահաբար) արտաբերվեց Սպիտակ Տան պաշտոնական շուրթերից:

Ցանկացած պարագայում, կարծում եմ ԱԳՆ խոսնակը պետք է արձագանքի հայտարարությանը և շնորհակալություն հայտնի պատմական իրողությունները ճիշտ գնահատելու համար»,- ու կից հրապարակել նաև տեսանյութը:

Տեսանյութը կարող եք դիտել 15-րդ րոպեից.

կիսվել նյութով -