410 դիտում, 2020.07.06 23:36

Հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ

Հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ

Անձնակազմի մասնագիտական գիտելիքները և հաստիքային սպառազինության տիրապետման հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 3-ին 3-րդ զորամիավորման հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ` առանց մարտական հրաձգության։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները:

կիսվել նյութով -