438 դիտում, 2020.07.06 23:27

Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար գազելին. տուժողը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց

Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար գազելին. տուժողը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց

Կոտայքի մարզում հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երեւանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բետնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով դեպքի վայր ժամանած Չարենցավանի բկ-ի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, որը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

կիսվել նյութով -