1702 դիտում, 2020.07.06 22:27

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը. Արման Աբովյան

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևաչափը. Արման Աբովյան

Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձեւաչափը. ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս, գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձեւաչափը։ Ըստ իշխանության տեսլականի` դա տուգանքն է։ Հիշեցնեմ ձեզ, որ, ըստ իշխանության տեսակետի, կորոնավիրուսի տարածման եւ հետեւաբար հիվանդների աննախադեպ աճի եւ մահերի մեղավորը ոչ թե իշխանությունն է` իր` հիվանդության դեմ պայքարի անարդյունավետությամբ, այլ շարքային «հպարտ քաղաքացին»: Համենայն դեպս, դա է պնդում առավոտից երեկո իշխանական քարոզչամեքենան։

Եվ ահա` տեղեկացնեմ Ձեզ, որ իշխանությունների կողմից ԱԺ շրջանառության է դրվել է մի օրենսդրական նախագիծ,որը կտրուկ ավելացնում է տույժ- տուգանքները դիմակ չկրելու համար։

1-Բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ,

2-Փակ տարածքներում եւ տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:

3- Նույն արարքը կրկին կատարելու դեպքում`տուգանք կրկնակի չափով`40 եւ 100 հազար դրամ:

4- Տուգանքի բողոքարկման ժամկետը կրճատվում է երկու անգամ`30-ի փոխարեն դառնալով 15 օր:

5-Դիմակ չկրելու համար տուգանքի բողոքարկումը վարչական կամ դատական կարգով այլեւս չի կասեցնելու դրա կատարումը, այսինքն գումարի բռնագանձում լինելու է ցանկացած դեպքում:

Էլ չեմ մեկնաբանելու... եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

ՀԳ

Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե ինչ խառն են «վերեւներում»։

կիսվել նյութով -