412 դիտում, 2020.07.06 22:57

«Արարատ-Արմենիա»-ն վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց

«Արարատ-Արմենիա»-ն վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Հայաստանի գործող չեմպիոնն այս խաղում կարողացավ հաղթանակ տոնել միայն խաղավարտին մոտ` 88-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ: «Արարատ-Արմենիա»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Յուսուֆ Օտուբանջոն:

Այժմ «Արարատ-Արմենիա»-ն 49 միավորով մրցաշրջային աղյուսակի առաջատարն է: Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Ալաշկերտ»-«Լոռի» հանդիպումը:

կիսվել նյութով -