458 դիտում, 2020.07.06 22:02

ԱՀ նախագահը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ նախագահը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևոր է համարել ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը, քանի որ տարիներ շարունակ ոչ արդար որոշումների մասին բազմաթիվ ահազանգեր ու բողոք-նամակներ են ստացվել քաղաքացիներից: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շտկելու համար վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները և դրանց առնչվող օրենսդրական դաշտը:

Նախագահը հանձնարարական է տվել վերակազմավորելու գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը՝ ընդգծելով, որ պետք է կառույցից առանձնացնել բողոքարկման գործառույթն իրականացնող փորձաքննական ու վերականգնողական ծրագրերի բաժինը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների աշխատավարձերը:

Հանրապետության նախագահը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել հաշմանդամության համապատասխան կարգերի տրամադրման համար առկա չափորոշիչները և հստակ ժամկետում հանդես գալ նոր առաջարկություններով:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

կիսվել նյութով -