412 դիտում, 2020.07.06 21:35

Հունաստանում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարկված զբոսաշրջիկների թիվը

Հունաստանում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարկված զբոսաշրջիկների թիվը

Հունաստանում կտրուկ ավելացել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնց մոտ առկա է COVID-19: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել կորոնավիրուսով վարակվածության 43 նոր դեպք, որից 36-ը բացահայտվել է սահմանային անցման ընթացքում է: Այս մասին հայտնել է Հանրային առողջության ազգային կազմակերպությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակվածության 9 նոր դեպքերից 8-ը եղել է բերովի, երկու օր առաջ 25 նոր դեպքերից ութն է գրանցվել երկիր մուտք գործողների մոտ, երեք օր առաջ 28 նոր դեպքերից 13-ի դեպքում է առկա եղել վարակ:

Հունաստանի իշխանությունները հուլիսի 6-ին՝ առավոտյան ժամը 06:00-ից արգելել են Սերբիայի քաղաքացիների մուտքը երկիր՝ կապված համաճարակի հետ:

Հունաստանում վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացության դեպքեր չեն գրանցվել: Մինչ այժմ, ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 192 մարդ: Երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 3 հազար 562 է:

կիսվել նյութով -