422 դիտում, 2020.07.06 21:16

Երևանում այս օրերին գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ

Երևանում այս օրերին գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ

Երևանի համայնքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100 տոկոսի չափով։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այն աշխատակիցները (շուրջ 600 հոգի), որոնք այս օրերին ներգրավված են հերթապահ մանկապարտեզների աշխատանքների մեջ, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, կստանան հավելավճարներ»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

կիսվել նյութով -