442 դիտում, 2020.07.06 19:45

Կեղծ է եղել նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը

Կեղծ է եղել նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտնում է, որ հուլիսի 6-ին կեղծ ահազանգ է ստացել որ ոչ միայն «Մեգամոլ Արմենիա»-ում, այլ նաև  «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբերի տեղադրման մասին։

ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ռումբ է տեղադրվելու Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանման աշխատանքներ (մոտ 500 քաղաքացի)։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

կիսվել նյութով -