16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայտնում է, որ հուլիսի 6-ին կեղծ ահազանգ է ստացել որ ոչ միայն «Մեգամոլ Արմենիա»-ում, այլ նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբերի տեղադրման մասին։
ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ռումբ է տեղադրվելու Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանման աշխատանքներ (մոտ 500 քաղաքացի)։
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։