486 դիտում, 2020.07.06 19:17

Առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Մենք հասկանում ենք, որ չենք կարող անվերջ արտակարգ դրությունը երկարացնել, բայց ըստ ամենայնի, այս անգամ մենք արտակարգ դրությունը կերկարացնենք: Այս մասին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կփորձենք արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք գործիքները ունենանքարտակարգ իրավիճակի ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել:

Այո, մենք էլ ենք քննարկում, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա խնդիր է: Բայց մենք նաեւ չենք կարող հաշվի չառնել հակահամաճարակային իրավիճակը: Կփորձենք գալ  հնարավորինս բալանսավորված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն եւս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այո, հիմա իրավիճակը հարաբերականորեն կայուն է, բայց ոչ ոք չի կարող ասել, որ իրավիճակը վաղը 180 աստիճան գլխիվայր չի պտտվի. «Չկա երաշխիք, որ ինչ-որ պահի չենք ունենա օրական 800-1000 դեպք»:

կիսվել նյութով -