342 դիտում, 2020.07.06 23:20

Դիմակներ և լոկալ սահմանափակումներ. թարմ տվյալներ Եվրոպայից

Դիմակներ և լոկալ սահմանափակումներ. թարմ տվյալներ Եվրոպայից

Լոկալ սահմանափակումները վերսկսվել են Իսպանիայում և Գերմանիայի որոշ հատվածներում` պարտադիր դարձնելով դիմակ կրելու կանոնը: Եվրոպայի վերջին տվյալները հայտնում է BBC-ն.

  • Իսպանիայում Գալիսիայի և Կատալոնիայի կառավարությունները 300 հազ. մարդու համար սահմանել են որոշակի սահմանափակումներ: Միայն նրանք կարող են ելումուտ ունենալ Գալիսիայի Ա-Մարինա ծովափնյա թաղամաս, ովքեր աշխատում են:
  • Գերմանիայի մի շարք նահանգներ քննարկում են առաջիկա ամիսներին դիմակներ կրելու վերաբերյալ մեղմացման կանոնները, քանի որ վարակի տարածումը  մնում է վերահսկողության տակ: Առողջապահության նախարար Ջենս Սփան նշել է. «Ես հասկանում են անհամբերությունը բնականոն կյանքին վերադառնալու, բայց վարակը դեռ առկա է»:
  • Շվեյցարիան հանրային տրանսպորտում դիմակ կրելը դարձրել է պարտադիր` հղում կատարելով զբոսաշրջիկների աճող թվերին: 
  • Հունաստանը հուլիսի 6-ին փակում է սահմանը Սերբիայի հետ` պայմանավորված Բալկանյան երկրում դեպքերի աճով: Մոնտենեգրոն արձանագրել է մեկօրյա դեպքերի ռեկորդային թիվ հուլիսի 5-ին, Կոսովոն սահմանել է գիշերային պարետային ժամ մի քանի քաղաքներում` ներառյալ նաև մայրաքաղաք Պրիշտինայում: 
կիսվել նյութով -