342 դիտում, 2020.07.06 17:41

Արտաշատի ԲԿ-ն սպասարկել է կորոնավիրուսով վարակված 1000 պացիենտի, 971-ը առողջացած դուրս է գրվել

Արտաշատի ԲԿ-ն սպասարկել է կորոնավիրուսով վարակված 1000 պացիենտի, 971-ը առողջացած դուրս է գրվել

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 պացիենտի:  Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 պացիենտներ: Ունեցել ենք 80 տարեկանից բարձր 29 պացիենտ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել»,-հայտնում են ԲԿ-ից:
Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենատարեց պացիենտը 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս է գրվել կենտրոնից:

Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 պացիենտ:

Հայաստանում հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28 936 դեպք, որոնցից 16 302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123 815 թեստավորում:

կիսվել նյութով -