350 դիտում, 2020.07.06 17:24

ՍԴ երեք դատավորներն ու նախագահը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

ՍԴ երեք դատավորներն ու նախագահը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ազգային ժողովում սահամանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:

ՍԴ դատավորները նաեւ խնդրել են ՄԻԵԴ-ին կիրառել հայցի ժամանակավոր միջոցներ: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը գանգատը կքննի արագացված ընթացակարգով եւ իր դիրքորոշումը կներկայացնի առաջիկա օրերի ընթացքում:

«Հայաստանի կառավարությունը միջանկյալ միջոցի կիրառումը անընդունելի է համարում եւ ներկայացնելու է դատավորների փաստարկների դեմ իր առարկումները»,- ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Իսկ մինչ այդ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը հարցաշար է ուղարկել, որին պատասխանելու վերջնաժամկետն այսօր լրանում է:

կիսվել նյութով -