444 դիտում, 2020.07.06 17:15

Հուլիսի 7-ին կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Հուլիսի 7-ին կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանում վաղը պետք է վերսկսվի Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննությունը: Նիստը նշանակված է 11:00-ին:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձր դատարանից իրենց դիմումը հետ էին պահանջել: Սահմանադրական դատարանում խորհրդարանի ներկայացուցիչն էլ միջնորդել էր հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները: Սակայն նիստի օրն այդպես էլ չփոխվեց, քանի որ Բարձր դատարանը չկարողացավ քվորում ապահովել այդ միջնորդությունները քննելու համար:

Ենթադրվում է, որ վաղվա նիստն էլ չի կայանա քվորում չլինելու պատճառով, քանի որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են, իսկ Ֆելիքս Թոխյանին, Ալվինա Գյոլումյանին եւ Հրանտ Նազարյանին հուլիսի 3-ից արգելել են ՍԴ շենք մտնել:

կիսվել նյութով -