01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած, ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբեկտներում ևս արձանգրել են խախտումներ, որոնք հիմնականում կապված են եղել ախտահանման գրանցամատյանների ոչ ճիշտ լրացման հետ, իսկ մի կետում չի կատարվել պատշաճ ախտահանում: Տնտեսավարողները խոստացել են արագ շտկել բոլոր թերացումները:
Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Խստացված մշտադիտարկումներ են եղել նաև հանրապետության ողջ տարածքում:
Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։