290 դիտում, 2020.07.06 17:35

Հանրապետության ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

Հանրապետության ճանապարհներին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մեկնարկել են պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես‚  շինարարական աշխատանքներ են իրականացվում Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14 կմ‚ Տ-1-54, Մ-3 Սիփան-Սպիտակի լեռնանցք մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածներում։

Կապալառու կազմակերպությունները հիմնանորոգման շրջանակներում կկատարեն հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Կվերանորոգվեն նաև Հ-42 Զառիթափ-Նոր Ազնաբերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող երկաթբետոնե երկու կամուրջները։

կիսվել նյութով -