Աշխարհում COVID-19-ով վարակվել է 11.5 միլիոն մարդ: 6.5 միլիոնն արդեն ապաքինվել է: Վիրուսը խլել է մոտ 540 հազար մարդու կյանք:
Հնդկաստանը վարակակիրների թվով՝ մոտ 700 հազարով, շրջանցել է Ռուսաստանին եւ այդ ցուցանիշով այժմ աշխարհում երրորդն է՝ Միացյալ Նահանգներից եւ Բրազիլիայից հետո: Վերջին 24 ժամում Հնդկաստանում հաստատվել է վարակի մոտ 25 հազար նոր դեպք: Այս աճով պայմանավորված՝ Թաջ մահալը, որն այսօրվանից պետք է բացեր դռները զբոսաշրջիկների առջեւ, դեռ փակ կմնա:
Իսկ ահա Փարիզում, մոտ 4 ամսվա դադարից հետո, այսօր վերաբացվել է Լուվրի թանգարանը: Սակայն այցելուների քանակը սահմանափակ կլինի եւ բոլորը պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով: Հաղորդվում է, որ համավարակը թանգարանին ավելի քան 40 միլիոն եվրոյի վնաս է հասցրել: