510 դիտում, 2020.07.06 15:22

Ահազանգ՝ «Մեգամոլ Արմենիայում» ռումբի տեղադրման մասին․ տարհանվել է մոտ 350 քաղաքացի (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ահազանգ՝ «Մեգամոլ Արմենիայում» ռումբի տեղադրման մասին․ տարհանվել է մոտ 350 քաղաքացի (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբերի մասին ահազանգից հետո փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։

Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

կիսվել նյութով -