250 դիտում, 2020.07.06 14:26

Թաջ Մահալի վերաբացումը չեղարկվել է

Թաջ Մահալի վերաբացումը չեղարկվել է

Հնդկաստանի Թաջ Մահալը, որը պետք է ընդուներ զբոսաշրջիկներին հուլիսի 6-ից, դեռևս փակ կմնա, քանի որ դեպքերը կտրուկ աճում են հյուսիսային Ագրա քաղաքում և երկրի ողջ տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Երկրում գտնվող այլ հուշարձանները ևս փակ կմնան: Պաշտոնյաները դեռևս չեն հայտարարել դրանց վերաբացման օրը: 

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է ավելի քան 24 հազ. դեպք: Ավելի քան 697 հազ. հաստատված դեպքերով երկիրը շրջանցել է Ռուսաստանին` դառնալով աշխարհում երրորդը դեպքերի թվով:

կիսվել նյութով -