362 դիտում, 2020.07.06 13:47

Երևանում գործում է 36 կետ, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում

Երևանում գործում է 36 կետ, որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում

«ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ Երեւանում հայտնվել են այսպիսի կետեր՝ որտեղ կամավորները քաղաքացիներին դիմակ են բաժանում եւ ներկայացնում հակահամաճարակային կանոնները։

Այս պահին Երեւանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: