402 դիտում, 2020.07.06 13:39

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հաստատվել:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեսյբուք»-ի էջը, այս մասին հաղորդում է  ԱՀ Առողջապահության նախարարությունը:

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության»,- նշված է հաղոդրագրությունում:

Արցախում կորոնավիրուսի ընդհանուր թեստավորումների քանակը 2 320 է:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11 ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։