346 դիտում, 2020.07.06 13:02

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6611 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6611 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի  6611 դեպք, մահացել է 135 մարդ, հիվանդանոցից դուրս է գրվել 3579-ը։ Այս մասին հայտնել են օպերատիվ շտաբից:

Նախօրեին հաղորդվել էր 6736 նոր վարակակիրների եւ 134 զոհերի մասին: Երկրում ամբողջ ընթացքում գրանցվել է COVID-19-ի 687 862 դեպք, որոնցից 454 329-ն արդեն ապաքինվել են, 10 296-ը մահացել։

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 11 մլն վարակակիր կա, ավելի քան 528 հազար մարդ մահացել է։

կիսվել նյութով -