կարևոր
1521 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-06 12:37

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից։

«Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները»: