318 դիտում, 2020.07.06 12:19

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն

94 տարեկանում մահացել է իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է, որ մի քանի օր առաջ նա կոտրել էր ազդրը եւ մահացել է կիրակի գիշերը հռոմեական կլինիկաներից մեկում՝ կոմայի մեջ ընկնելուց հետ։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Էնիո Մորիկոնեն ծնվել է Հռոմում։ Ավարտել է կոնսերվատորիան։ Սկզբում հանդես է եկել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, ավելի ուշ ընդունվել է աշխատանքի թատրոնը: 1950-ին սկսել է գործիքավորել հայտնի երգերը ռադիոյի և հեռուստատեսության համար, իսկ 1966-ից սկսել է երաժշտություն գրել ֆիլմերի համար։

Մորիկոնեն ստեղծել է ձայնային ձևավորում 400 ֆիլմերի և սերիալների համար, ստացել է երկու «Օսկար», ինը անգամ դարձել է իտալական «Դավիթ դի Դոնատելո» կինոմրցանակաբաշխության, երեք անգամ ՝ «Ոսկե գլոբուս», վեց անգամ ՝ BAFTA:

կիսվել նյութով -