416 դիտում, 2020.07.06 12:00

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է

Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան դեսպանատունը: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«Կատյուշա» հրթիռային կայանքով արձակված հրթիռների մի մասը խոցվել է Patriot զենիթահրթիռային համալիրներով։ Մի քանի հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումների հետեւում կանգնած են զինված իրանամետ աշխարհազորայինները։ Հունիսին Իրաքի մայրաքաղաքը երեք անգամ ենթարկվել է հրթիռային հարվածների։ Հրթիռները վայրէջք են կատարել ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող «կանաչ գոտում», Բաղդադի հյուսիսային մասում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, ինչպես նաեւ Բաղդադի օդանավակայանի համալիրը։

կիսվել նյութով -