324 դիտում, 2020.07.06 11:39

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է։ Ոչ պաշտոնական այս տոնը նշվում է ամեն տարի՝ հուլիսի 6-ին։ Ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։

Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը:

Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

կիսվել նյութով -