466 դիտում, 2020.07.06 11:33

Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքով

Հուլիսի 8-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքով

«Red Wings» ընկերության հուլիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային չվերթի որոշ քանակի տոմսեր կարելի է ձեռք բերել ազատ վաճառքի սկզբունքով: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

Տոմսերի ազատ վաճառքը տեղի կունենա հուլիսի 6-ին ( մինչև ժամը 21:00-ն), հուլիսի 7-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն) և 8-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 13։00-ն) օդանավակայանի N94 տոմսարկղից:

Տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

կիսվել նյութով -