30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
«Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, ով մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր: Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերն ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:
Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուներին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին: Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որպեսզի հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:
Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու:
Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»: