252 դիտում, 2020.07.06 09:15

Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկանցում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

կիսվել նյութով -