կարևոր
1403 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-06 02:02

«Բարսելոնա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին

«Բարսելոնա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Վիլիառեալ»-ին:

Կատալոնական ակումբն առավելության հասավ 1:4 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկան Սուարեսը, Գրիզմանը և Ֆատին, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Տորեսը «Վիլիառեալ»-ից: Տան տերերի միակ գնդակը խփեց Մորենոն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն ունի 73 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Առաջատարը 77 միավորով «Ռեալ»-ն է: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց 4 տուր: