506 դիտում, 2020.07.06 01:57

Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացված է. տեղում իրականացվում է հերթապահություն

Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացված է. տեղում իրականացվում է հերթապահություն

Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվում է հերթապահություն։

 

 

կիսվել նյութով -