620 դիտում, 2020.07.05 23:32

Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարար ծառայող

Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարար ծառայող

Հուլիսի 5-ին` ժամը 20:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա է ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը։

Նախնական տվյալներով այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։
 

կիսվել նյութով -