356 դիտում, 2020.07.05 23:23

Չիկագոյում հրաձգության հետեւանքով չորս մարդ Է զոհվել

Չիկագոյում հրաձգության հետեւանքով չորս մարդ Է զոհվել

Անհայտ անձինք կիրակի գիշեր կրակ են բացել ԱՄՆ Չիկագո քաղաքի (Իլինոյս նահանգ) կենտրոնական շրջաններից մեկում, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, ևս 4-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նախնական տվյալներով՝ մի խումբ անհայտ անձինք մոտեցել են երեկույթի անցկացման վայրին եւ կրակ բացել ։ Զոհերի թվում 14-ամյա դեռահաս կա, իսկ վիրավորների թվում՝ երկու անչափահասներ։

Թե ի՞նչ դրդապատճառներով կարող էին առաջնորդվել հարձակվողները, չի նշվում։ Իրավապահները դեռ ոչ ոքի չեն ձերբակալել տեղի ունեցածի կապակցությամբ։

Նշենք, որ շաբաթ երեկոյան ԱՄՆ-ում նշում էին գլխավոր ազգային տոնը ՝ Անկախության օրը ։

կիսվել նյութով -