438 դիտում, 2020.07.05 22:51

Թուրքիայում հրավառության ֆաբրիկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Թուրքիայում հրավառության ֆաբրիկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի

Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում հրավառության գործարանում հուլիսի 3-ին տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 6 մարդ Է զոհվել: Այս մասին հայտնել է Hürriyet թերթը՝ վկայակոչելով Սաքարյա նահանգի նահանգապետ Չեթին Օքթայ Կալդիրիմին։

Ավելի վաղ պարբերականը տեղեկացրել էր պայթյունի հետեւանքով չորս զոհվածների եւ 114 տուժածների մասին:

«Զոհերի թիվը հասել է 6-ի։ Անհետ կորած մեկ մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նահանգապետ Օքթայ Կալդիրիմին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սաքարյա նահանգի հրավառության ֆաբրիկայում ուրբաթ մի քանի պայթյուն է որոտացել։ Դրանք լսվել են ձեռնարկությունից 50 կմ շառավղով, ինչը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում։ Շատերը փողոց են դուրս եկել՝ տեղի ունեցածը ընդունելով որպես երկրաշարժ։ Ոստիկանության աշխատակիցները, ինչպես հաղորդել Է NTV հեռուստաալիքը, ձերբակալել են այս գործով երեք կասկածյալների:

կիսվել նյութով -