514 դիտում, 2020.07.05 22:16

Գազայի տարածքից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վրա

Գազայի տարածքից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վրա

Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները՝ հուլիսի 5-ի երեկոյան, Իսրայելի տարածք երկու հրթիռ են արձակել։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ТАСС-ը։

«Օդային տագնապի ազդանշանների գործարկումից հետո երկու հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի տարածք»,- ասված Է զինվորականների հայտարարության տեքստում:

Իսրայելական Kan պետական ռադիոն հաղորդում է, որ հրթիռակոծության հետեւանքով տուժածների կամ վնասների մասին տեղեկություն չի ստացվել:

Նախորդ անգամ պաղեստինցի ռադիկալները Գազայի հատվածից երկու հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ հունիսի 26-ին եւ մեկ հրթիռ հունիսի 15-ին, մայիսի 6-ին եւ մարտի 27-ին: Ի պատասխան ՝ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին։

Փետրվարի 23-ին և 24-ին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 80 հրթիռ։ Այդ ժամանակ ի պատասխան իսրայելական ՌՕՈՒ-ն խոցեց Սիրիայում «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմական թիրախները, ինչպես նաև տասնյակ ծայրահեղական օբյեկտներ Գազայի հատվածում։

կիսվել նյութով -